Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 24/09/18

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 24-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.17 դրամով և կազմել 482.27 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.03 դրամով և կազմել 567.63 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել 7.31 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 4.27 դրամով և կազմել 632.79 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 77.90 դրամով և կազմել 18586.25 դրամ: Արծաթի գինն աճել է 2.17 դրամով և կազմել 222.19 դրամ: Պլատինի գինն աճել է 181.60 դրամով և կազմել 12853.93 դրամ:

Share