Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 05/10/18

Հոկտեմբերի 01-ից 05-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD․ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 99,300,096 ԱՄՆ դոլար  483.28 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել  109,303,995 ԱՄՆ դոլար 484.72 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 9,250,000 դոլարի առք և վաճառք 485.05 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR․ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9,185,899 եվրո 557.08 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 33,628,802 եվրո 560.53 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB․ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,930,605,506 ՌԴ ռուբլի 7.32 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 762,551,485 ՌԴ ռուբլի 7.43 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Սեպտեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 66.0 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 73.1 մլն ԱՄՆ դոլար: 

Share