Բաժին. Ֆինանսական

ԱՄՀ-ն 2018 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումն իջեցրել Է մինչեւ 3,7%

Արժույթի միջազգային հիմնադրամը 2018 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումը իջեցրել Է 0,2 տոկոսային կետով՝ մինչեւ 3,7 տոկոս եւ 2019 թվականին՝ նույնպես 0,2 տոկոսային կետով՝ մինչեւ 3,7 տոկոս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՄՀ-ի «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» զեկույցում:

«ԱՄՆ-ում տնտսական աճը մնում Է բացառիկ կայուն: Բայց մենք եվրոգոտու, Կորեայի եւ մեծ Բրիտանիայի համար իջեցրել ենք աճի կարճաժամկետ հեռանկարները»,- ասված Է զեկույցում: «Մեր վերագնահատումը առավել Էական Է զարգացող շուկաների համար, որտեղ մենք տեսնում ենք տնտեսական աճի դանդաղում, ինչպես, օրինակ, Լատինական Ամերիկայում (մասնավորապես, Արգենտինայում, Բրազիլիայում, Մեքսիկայում), Մերձավոր Արեւելքում, հատկապես Իրանում եւ Եվրոպայի զարգացող երկրներում, մանավորապես Թուրքիայում»,- նշում են ԱՄՀ-ի փորձագետները:

ԱՄՀ-ն նաեւ 2019 թվականի համար տնտեսական աճի կանխատեսումը իջեցրել Է Չինաստանում՝ հաշվի առնելով ՉԺՀ-ից ներմուծվող ապրանքների վրա ամերիկյան մաքսատուրքերի բարձրացումը, ինչպես նաեւ նվազեցրել Է տնտեսական աճի կանխատեսումը Հնդկաստանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share