Բաժին. Ֆինանսական

ԱՄՀ-ն 2019 թվականին կանխատեսում Է նավթի գների անկում՝ մեկ բարելի դիմաց մինչև 68,78 դոլար

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կանխատեսում Է նավթի գների անկում մեկ բարելի դիմաց մինչեւ 68,78 դոլար 2019 թվականին եւ մեկ բարելի դիմաց մինչեւ 60 դոլար 2023 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՄՀ-ի «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» զեկույցում:

«Նավթի գներն, ինչպես սպասվում Է, 2018 թվականին կկազմեն մեկ բարելի դիմաց միջին հաշվով 69,38 դոլար (ինչը բարձր Է ԱՄՀ-ի ապրիլյան կանխատեսման 62,3 դոլար մակարդակից եւ 2017 թվականին մեկ բարելի դիմաց 52,80 դոլար միջին գնի մակարդակից): Սպասվում Է, որ նավթի գլոբալ առաջարկն աստիճանաբար կավելանա կանխատեսումային հորիզոնում՝ դրանով իսկ իջեցնելով նավթի գները 2019 թվականին մեկ բարելի դիմաց մինչեւ 68,76 դոլար, ինչպես նաեւ մեկ բարելի դիմաց մինչեւ 60 դոլար 2023 թվականին»,- ասված Է զեկույցում:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ՌԴ-ի տնտեսական զարգացման նախարարությունը բազային սցենարում ամրագրում Է Urals նավթի գների աստիճանական նվազում 2019 թվականին մեկ բարելի դիմաց միջին հաշվով մինչեւ 63,4 դոլար, 2020 թվականին՝ 59,7 դոլար եւ 2021 թվականին՝ 57,9 դոլար:

Share