Բաժին. Ֆինանսական

Կոնվերս Բանկ. Նոր հնարավորություններ Հայաստանի բոլոր բանկերի ArCa, Visa, Mastercard քարտապաններին

Կոնվերս Բանկը շարունակաբար կատարելագործում է պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող ծառայությունները՝ դրանք դարձնելով ավելի արդիական  ու հարմարետ, և գործարկում Card to Card  ծառայությունը, որը  շահեկանորեն տարբերվում է շուկայում առկա նմանատիպ այլ առաջարկներից:

«Ծառայությունը հասանելի է և պարզ՝ օգտվելու համար:  Կոնվերս Բանկի Card to Card ծառայությունից կարող են օգտվել հայաստանյան բոլոր բանկերի կողմից թողարկված քարտեր ունեցողները՝ միջազգային և տեղական փոխանցումներ կատարելով Կոնվերս Բանկի Վճարային պորտալի  միջոցով: Ծառայությունից օգտվելու համար Բանկ այցելելու կարիք չկա»,-ասացին Կոնվերս Բանկում:

Card to Card ծառայությունը հասանելի է շուրջօրյա: Դրանից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել Կոնվերս Բանկի վճարային  պորտալ, քարտից քարտ փոխանցման պատուհանում լրացնել պահանջվող դաշտերը և իրականացնել փոխանցումը: Գումարը ստացողի քարտին մուտքագրվում և ստացողին հասանելի է դառնում վայրկյանների ընթացքում:

Բանկը, ծառայության խթանման նպատակով, հայտարարել է ակցիա, որի շրջանակներում ՀՀ բանկերի կողմից թողարկված և 3D Secure անվտանգության համակարգով ապահովված ARCA, VISA և MASTERCARD վճարային համակարգերի ներքո թողարկված քարտերի քարտապանները  կարող են կատարել քարտից քարտ փոխանցումներ արտոնյալ պայմաններով:

Card to Card ծառայության մանրամասները՝ https://www.conversebank.am/hy/Card2Card/ հղումով:

Share