Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. խորհրդի նիստ – 15/10/18

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը հոկտեմբերի 15-ի նիստում որոշում է կայացրել «Նարոդնայա» առանց հաշվի բացման արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգը վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում ընդգրկելու մասին:

«ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպությանը «Նարոդնայա» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն է տրամադվրել:

Ուժը կորցրած են ճանաչվել Կարեն Հակոբյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 243 լիցենզիան  և  «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ փոխանակման կետին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թվով 16 լիցենզիաները:

«ՍԻԹԻ» ՍՊԸ-ին փոխանակման կետի և փոխանակման կետի մասնաճյուղերին տրամադրվել են լիցենզիաներ:

Share