Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ գները նվազել են – 17/10/18

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հոկտեմբերի 17-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 2.94%-ով և կազմել 70.05 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.47%-ով և կազմել 80.36 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հոկտեմբերի 17-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.25%-ով և կազմել 1221.33 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.41%-ով և կազմել 14.61 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.89%-ով և կազմել 834.00 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հոկտեմբերի 17-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.34%-ով և կազմել 2024.00 դոլար, պղնձի գինը նվազել է 1.15%-ով և կազմել 6213.00 դոլար, կապարի գինն աճել է 0.34%-ով և կազմել 2095.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.89%-ով և կազմել 12480.00 դոլար, անագի գինը նվազել է 0.03%-ով և կազմել 19100.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.50%-ով և կազմել 2596.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 62000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 17-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.36%-ով և կազմել 25706.68 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.03%-ով և կազմել 2809.21 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.04%-ով և կազմել 7642.70 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 17-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.52%-ով և կազմել 11715.03 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.54%-ով և կազմել 5144.95 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.07%-ով և կազմել 7054.60 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.26%-ով և կազմել 1162.79 կետ:

Share