Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. դասընթաց՝ «ՀՀ Հարկային օրենսգիրք» թեմայով

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2018թ.-ի հոկտեմբերի 24-ից 27-ը կազմակերպում է «ՀՀ Հարկային օրենսգիրք» թեմայով 4-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ Հ/Հ 1570021344900100, ՀՎՀՀ 00107399) մինչև 2018թ.-ի հոկտեմբերի 23-ը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am: Դասընթացի արժեքը կազմում է 30 000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն):

Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով:

Դասընթացի 1-ին օր՝ հոկտեմբերի 24-ին

18:30-20:00 – Թեմա 1. Ավելացված արժեքի հարկ, Ա. Ալոյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:45 – Թեմա 1. Ավելացված արժեքի հարկ, Ա. Ալոյան

Դասընթացի 2-րդ օր հոկտեմբերի 25-ին

18:30-20:00 – Թեմա 2. Հարկային հսկողություն, Ս. Եղիկյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:45 – Թեմա 2. Հարկային հսկողություն, Ս. Եղիկյան

Դասընթացի 3-րդ օր՝ հոկտեմբերի 26-ին

18:30-20:00 – Թեմա 3. Եկամտային հարկ, Մ. Մանուկյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:00 – Թեմա 3. Եկամտային հարկ, Մ. Մանուկյան

Դասընթացի 4-րդ օր՝ հոկտեմբերի 27-ին

18:30-20:00 – Թեմա 4. Շահութահարկ, Գ. Օհանյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:45 – Թեմա 4. Շահութահարկ, Գ. Օհանյան

Դասընթացի դասավանդողներ

1. Ասանեթ Ալոյան` ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության hարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 1 բաժնի պետ

2. Մարիամ Մանուկյան` ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության hարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ

3. Սամվել Եղիկյան` ՀՀ ՊԵԿ Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության ստուգումների դիտարկման բաժնի գլխավոր հարկային տեսուչ

4. Գոհար Օհանյան` ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի գլխավոր հարկային տեսուչ

Share