Բաժին. Ֆինանսական

Ամերիաբանկ. 2 մրցանակ` ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի «Լավագույն անդամ 2017» մրցանակաբաշխությունում

Ամերիաբանկին շնորհվել է երկու մրցանակ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի «Լավագույն անդամ 2017» մրցանակաբաշխությունում:

Բանկը հաղթող է ճանաչվել «Դեպոզիտար համակարգի լավագույն հաշվի օպերատոր – պահառու օտարերկրյա արժեթղթերի շուկայում» և «Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի լավագույն անդամ» անվանակարգերում:      

Նշենք, որ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից անցկացվող «Լավագույն անդամ» ամենամյա մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Բորսայում և Դեպոզիտարիայում ակտիվ ներգրավվածություն ունեցող, Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներին մասնակցող, ինչպես նաև մասնագիտական էթիկայի կանոններին հավատարիմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին:     

——–

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

Share