Բաժին. Ֆինանսական

ԱԺ-ն ընդունեց 2019 թ պետական բյուջեի մասին նախագիծը

ՀՀ ազգային ժողովն ընդունեց  2019-ի պետական բյուջեի մասին նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  նախագծին կողմ քվեարկեց 66 պատգամավոր, դեմ`4 , ձեռնպահ` 2: Դեմ քվեարկողների թվում էին ՀՀԿ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Աշոտյանն, ովքեր մինչև քվեարկությունը հայտարարել էին իրենց դեմ քվեարկելու մասին:

«Չնայած այն հանգամանքին, որ ՀՀԿ-ն հայտարարել է կողմ է քվեարկելու մասին, ես դեմ եմ քվեարկելու: Սա իներցիոն բյուջե է, և ես դեմ եմ քվեարկելու նախագծին»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը: Սակայն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել,  բայց որոշ պատգամավորներն ազատ են քվեարկության հարցում:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ անհավասարության մթնոլորտը դրսևորվել է նախորդ տարիների բյուջեների նախագծերով: «Մեր խմբակցությունն իր աջակցությունն է ցուցաբերում՝ գործող կառավարության կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման համար»,-նշեց նա:

ԱԺ հերթական նիստերում ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարել էին, որ կողմ են քվեարկելու բյուջեի նախագծին: ՀՀ վարչապետի պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանը բյուջեին նախագիծը բնորոշել էր որպես իներցիոն: Նրա հավաստմամբ` բյուջետային քաղաքականության հիմքում դրված է աշխատանքի խրախուսման քաղաքականությունը:

Share