Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ գներն աճել են – 13/12/18

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում դեկտեմբերի 13-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 3.22%-ով և կազմել 52.85 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 2.54%-ով և կազմել 61.71 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում դեկտեմբերի 13-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.17%-ով և կազմել 1241.88 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.07%-ով և կազմել 14.75 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.81%-ով և կազմել 796.50 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) դեկտեմբերի 13-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.05%-ով և կազմել 1937.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.19%-ով և կազմել 6144.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.33%-ով և կազմել 1975.50 դոլար, նիկելի գինը նվազել է 0.87%-ով և կազմել 10780.00 դոլար, անագի գինն աճել է 1.26%-ով և կազմել 19225.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.56%-ով և կազմել 2590.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 55250.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 13-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.29%-ով և կազմել 24597.38 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.02%-ով և կազմել 2650.54 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.39%-ով և կազմել 7070.33 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 13-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.04%-ով և կազմել 10924.70 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.26%-ով և կազմել 4896.92 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.04%-ով և կազմել 6877.50 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.32%-ով և կազմել 1129.35 կետ:

Share