Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ գները նվազել են – 17/12/18

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում դեկտեմբերի 17-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 6.98%-ով և կազմել 49.16 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 4.94%-ով և կազմել 58.66 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում դեկտեմբերի 17-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.32%-ով և կազմել 1245.88 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.61%-ով և կազմել 14.66 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.19%-ով և կազմել 795.00 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) դեկտեմբերի 17-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.21%-ով և կազմել 1925.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.15%-ով և կազմել 6110.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.72%-ով և կազմել 1925.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.80%-ով և կազմել 11010.00 դոլար, անագի գինն աճել է 0.23%-ով և կազմել 19420.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.76%-ով և կազմել 2535.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը նվազել է 5.88%-ով և կազմել 52000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 17-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 2.11%-ով և կազմել 23592.98 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 2.08%-ով և կազմել 2545.94 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 2.27%-ով և կազմել 6753.73 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 17-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.86%-ով և կազմել 10772.20 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.11%-ով և կազմել 4799.87 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 1.05%-ով և կազմել 6773.24 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.27%-ով և կազմել 1113.44 կետ:

Share