Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 16/01/19

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունվարի 16-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.05 դրամով և կազմել 486.58 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.27 դրամով և կազմել 555.14 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.04 դրամով և կազմել 7.29 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.06 դրամով և կազմել 626.18 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 23.74 դրամով և կազմել 20249.48 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.26 դրամով և կազմել 244.04 դրամ: Պլատինի գինը նվազել է 79.52 դրամով և կազմել 12546.41 դրամ:

Share