Բաժին. Ֆինանսական

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան վերանվանվել է Հայաստանի ֆոնդային բորսա

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ֊ն այսուհետ կգործի նոր ֆիրմային անվանմամբ՝ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ՝ «ԷՅԷՄԷՔՍ» ապրանքային նշանով և amx.am էլ․ հասեցով։

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հիմնադրվել է 2001 թ. փետրվարին։

Բորսայի գործունեության հիմնական ուղղություններն են բաժնետոմսերի, կորպորատիվ պարտատոմսերի, ՀՀ Կենտրոնական բանկի և ֆինանսաների նախարարության կողմից թողարկված պետական պարտատոմսերի, ընկերությունների մասին տեղեկությունների հրապարակումը, ՌԵՊՈ գործիքների, արտարժույթի, ինչպես նաև վարկային ռեսուրսների առևտուրի կազմակերպումը, արժեթղթերի ցուցակագրումը, արժեթղթերի և արտասահմանյան տարադրամի հրապարակային վաճառքի կազմակերպումը։

Share