Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 18.01.2019

Հունվարի 14-18-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD․ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 102,272,028 ԱՄՆ դոլար  485.46 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 94,146,497 ԱՄՆ դոլար 486.84 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 13,279,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 486.69 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Հայաստանի Ֆոնդային Բորսայում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR․ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9,650,105 եվրո 553.83 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 13,942,283 եվրո 557.96 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB․ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,620,759,403 ՌԴ ռուբլի 7.24 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 469,155,144 ՌԴ ռուբլի 7.33 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Հունվարի 7-13-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 54.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 31.6 մլն ԱՄՆ դոլար: 

Share