Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ գները նվազել են – 22/01/19

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունվարի 22-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.31%-ով և կազմել 52.77 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.12%-ով և կազմել 61.59 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունվարի 22-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.41%-ով և կազմել 1284.13 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.05%-ով և կազմել 15.37 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.19%-ով և կազմել 791.00 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունվարի 22-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.65%-ով և կազմել 1868.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.38%-ով և կազմել 5962.00 դոլար, կապարի գինն աճել է 0.15%-ով և կազմել 2013.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.81%-ով և կազմել 11660.00 դոլար, անագի գինն աճել է 0.24%-ով և կազմել 20700.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.82%-ով և կազմել 2587.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը նվազել է 5.26%-ով և կազմել 36000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունվարի 22-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.22%-ով և կազմել 24404.48 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.42%-ով և կազմել 2632.90 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.91%-ով և կազմել 7020.36 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունվարի 22-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.41%-ով և կազմել 11090.11 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.42%-ով և կազմել 4847.53 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.99%-ով և կազմել 6901.39 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.11%-ով և կազմել 1169.79 կետ:

Share