Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 21/02/19

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում փետրվարի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.12%-ով և կազմել 56.85 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.51%-ով և կազմել 66.90 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում փետրվարի 21-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 1.11%-ով և կազմել 1327.70 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.37%-ով և կազմել 15.79 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.02%-ով և կազմել 829.00 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) փետրվարի 21-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 1.13%-ով և կազմել 1877.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.56%-ով և կազմել 6372.50 դոլար, կապարի գինն աճել է 0.74%-ով և կազմել 2050.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.08%-ով և կազմել 12800.00 դոլար, անագի գինն աճել է 0.24%-ով և կազմել 21300.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.22%-ով և կազմել 2676.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 31000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում փետրվարի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.40%-ով և կազմել 25850.63 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.35%-ով և կազմել 2774.88 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.39%-ով և կազմել 7459.71 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում փետրվարի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.19%-ով և կազմել 11423.28 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 5196.11 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.85%-ով և կազմել 7167.39 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.49%-ով և կազմել 1188.60 կետ:

Share