Բաժին. Ֆինանսական

Արմսվիսբանկը միացել է միջազգային ներդրումային բանկի առևտրի ֆինանսավորման խթանման ծրագրին

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը և Միջազգային Ներդրումային Բանկը առևտրի ֆինանսավորման խթանման ծրագիրի շրջանակներում կնքել են պայմանագիր, համաձայն որի ՄՆԲ-ն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի համար հաստատել է 2 մլն ԵՎՐՈ գումարի չափով սահմանաչափ: Համագործակցությունը հնարավորություն կտա Բանկի հաճախորդներին առաջարկել առավել մրցունակ պայմաններով ԱՖԾ պրոդուկտներ:

Առևտրի ֆինանսավորման շրջանակներում Բանկը համագործակցում է նաև իր ավանդական գործընկերների՝ ՎԶԵԲ-ի, ԱԶԲ-ի, իտալական UBI բանկի հետ: Միաժամանակ, Բանկը մշտական աշխատանքներ է տանում այլ միջազգային կառույցների հետ հնարավոր համագործակցության հաստատման նպատակով:

Միջազգային ներդրումային բանկը հիմնադրվել է 1970 թվականին: ՄՆԲ-ի անդամ երկրներն են հանդիսանում Բուլղարիան, Հունգարիան, Վիետնամը, Կուբան, Մոնղոլիան, Ռուսաստանի Դաշնությունը, Ռումինիան, Սլովակիան և Չեխիան:

Միջազգային Ներդրումային Բանկը S&P-ի կողմից գնահատվել է BBB+, Moody’s-ի կողմից՝ A3, Fitch -ի կողմից՝ BBB+, Dagong-ի կողմից՝ A:

ՄՆԲ-ն կենտրոնացած է ծրագրերի միջին եւ երկարաժամկետ ֆինանսավորման վրա՝ նպատակ ունենալով անդամ երկրների տնտեսությունների զարգացմանը: ՄՆԲ- ն վարկեր է տրամադրում ուղղակիորեն համագործակցելով այլ ֆինանսական հաստատությունների հետ կամ գործընկեր բանկերի միջոցով:

Share