Բաժին. Ֆինանսական

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար

«ABBYY»-ի հիմնադիր և տնօրեն, ‹‹Band of Angels››-ի անդամ, ‹‹Yva.ai››-ի համահիմնադիր, արհեստական բանականության ոլորտում մասնագիտացած գործարար Դավիթ Յանն Ամերիաբանկի նախաձեռնությամբ անցկացրեց վարպետության դաս տարբեր ոլորտների ընկերությունների մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների համար: Սիլիկոնյան հովտի փորձառու մասնագետը ներկայացրեց մի շարք հետաքրքիր թեմաներ, մասնավորապես.

– Մարդկային ռեսուրսների կառավարման նոր մարտահրավերները թվային դարաշրջանում. Սիլիկոնային հովտի փորձը և ոչ միայն

– Արդյունավետության հիմնական ցուցանիշների (KPIs) մութ կողմը`ի՞նչ է թաքնվում դրանց ետևում

– Ի՞նչպես կարող է արհեստական բանականությունը բարլավել մարդկանց կառավարումը

– Պահպանե՞լ, թե ոչ` ո՞ր տվյալներ են կանխատեսում աշխատակցի գերլարվածության ռիսկը և բացահայտում դրա պատճառները:

Դավիթ Յանը վարպետության դաս անցկացրեց նաև Ամերիաբանկի աշխատակիցների համար

Share