Բաժին. Ֆինանսական

2019թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում գինու արտադրությունն աճել է 53․5%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 1,365.1 հազար լիտր գինի (որից 74.8 հազար լիտրը՝ շամպայն գինիներ), որը 2018թ.-ի համանման ցուցանիշը գերազանցում է 53․5%-ով։

Միևնույն ժամանակ օղու արտադրությունն աճել է 8․1%-ով և կազմել 553.8 հազար լիտր։ Վիսկիի արտադրությունն ավելացել 1․6 անգամ և կազմել 101 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունն աճել է 41․8%-ով և կազմել 2,167 հազար լիտր։

Share