Բաժին. Ֆինանսական

Հայաստանի խոշոր հարկ վճարողներ՝ 2019թ առաջին եռամսյակ, առաջատարը Գազպրոմ Արմենիան է. թարմացված

Մայիսի 21-ին ՊԵԿ-ը թողարկել է ցուցակի թարմացված տարբերակը։ Հրապարակված հոդվածի ցուցանիշները թարմացվել են մայիսի 22-ին, ժամը՝ 12։12։

Պետական Եկամուտների Կոմիտեն հրապարակել է 2019թ. առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարած հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Հրապարակված ցուցանիշների համաձայն, խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Գազպրոմ Արմենիան։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 13.57 մլրդ դրամ՝ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 3.04%-ով կամ 0.426 մլրդ դրամով։ 2018թ. առաջին եռամսյակում Գազպրոմ Արմենիան ևս առաջատար էր։

Երկրորդ տեղում է Գրանդ Տոբակոն՝ 12.83 մլրդ դրամ հարկ՝ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 4.76 մլրդ դրամով կամ +58.97%-ով։ 2018թ. առաջին եռամսյակում Գրանդ Տոբակոն նույնպես երկրորդն էր։

Եռյակը եզրափակում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 6.68 մլրդ դրամ հարկ՝ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ՝ +2.58 մլրդ կամ +62.91%։ 2018թ առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն նույնպես 3-րդն էր։

Չորրորդ տեղում է Հայաստանի Էլեկտրական Ցանցերը, որը պետբյուջե է վճարել 4.54 մլրդ դրամ հարկ՝ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 1.95 մլրդ դրամով կամ 74.92%-ով։ 2018թ. առաջին եռամսյակում ընկերությունը 6-րդն էր։

Հինգերորդ տեղում է Գեոպրոմայնինգ Գոլդը՝ 4.29 մլրդ դրամ՝ +1.80 մլրդ կամ +72.21%։ 2018թ. առաջին եռամսյակում ընկերությունը 8-րդն էր։

Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը վեցերորդն է՝ 3.95 մլրդ դրամ՝ +1.91 մլրդ դրամ կամ +93.21%։ 2018թ. առաջին եռամսյակում ընկերությունը ցուցակի 12-րդ հորիզոնականում էր։

Սիփիէս Օիլ Քորփորեյշնը 7-րդ հորիզանականում է, ընկերությունը բյուջե է մուծել 3.77 մլրդ դրամ հարկ, 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 0.04 մլրդ դրամով կամ 1.14%-ով։ 2018թ.-ին Սիփիէս Օիլ Քորփորեյշնը 4-րդն էր։

Ութերորդ տեղում է Ֆլեշը՝ 3.75 մլրդ դրամ՝ +1.24 մլրդ կամ +49.45%։ 2018թ. առաջին եռամսյակում ընկերությունը ցուցակի 7-րդ հորիզոնականում էր։

Ակվիլոն թրեյդն իններորդն է՝ 3.41 մլրդ դրամ՝ +3.08 մլրդ դրամ կամ +931.41%։ 2018թ. առաջին եռամսյակում ընկերությունը ցուցակի 101-րդ հորիզոնականում էր։

Արմենիա միջազգային օդանավակայանները եզրափակում է տասնյակը՝ 2.79 մլրդ դրամ՝ +1.13 մլրդ դրամ կամ +67.89%։ 2018թ. առաջին եռամսյակում ընկերությունը ցուցակի 17-րդ հորիզոնականում էր։

Առաջին տասնյակում տեղ զբաղեցրած ընկերություններից 3-ը ներկայացնում են էներգակիրների, 2-ը՝ ծխախոտագործության և 2-ը՝ հանքարդյունաբերության և մեկական ներկայացուցիչներով ներկայացված են առևտրի, փոխադրումների և էներգետիկայի ոլորտները։

Ընդհանուր առմամբ, 10 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 59.61 մլրդ դրամ հարկ, ինչը տասնայկում տեղ զբաղեցրած ընկերությունների 2018թ. առաջին եռամսյակի ցուցանիշներից ավել է 17.98 մլրդ դրամով կամ 43.19%-ով, իսկ 2018թ. առաջին տասնյակի կողմից արձանագրված ցուցանիշներից ավել է 13.85 մլրդ դրամով կամ 30.28%-ով։

Ինչ վերաբերում է 100 խոշոր հարկատուներին, ապա դրանց վճարած հարկերի ընդհանուր ծավալը 135.25 մլրդ դրամ է, ինչը 24.58 մլրդ դրամով կամ 22.21%-ով գերազանցում է 2018թ. առաջին եռամսյակի ցուցանիշը։

Առաջին 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 221.02 մլրդ դրամ, ինչը 2019թ. առաջին եռամսյակի ցուցանիշից ավել է 42.44 մլրդ դրամով կամ 23.77%-ով։

1000 խոշոր հարկատու ընկերությունների կողմից մուծված հարկերի 26.97 տոկոսը բաժին է ընկնում առաջին 10 ընկերությանը։ Առաջին հարյուր ընկերության կողմից մուծվել է հարկերի 61.19 տոկոսը։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 22/05/19 դրությամբ՝ 479.60 դրամ) , ապա առաջատար տասնայկի կողմից մուծվել է 124.29 մլն դոլար, առաջատար 100-ի կողմից՝ 281.99 մլն դոլար և 1000-ի կողմից՝ 460.84 մլն դոլար։

Ցուցակն ամբողջությամբ

Share