Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 21/08/19

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում օգոստոսի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.31%-ով և կազմել 55.64 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.30%-ով և կազմել 60.18 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում օգոստոսի 21-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.09%-ով և կազմել 1511.40 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը չի փոխվել և կրկին կազմել է 17.05 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.27%-ով և կազմել 851.30 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) օգոստոսի 21-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.50%-ով և կազմել 1786.00 դոլար, պղնձի գինը նվազել է 1.04%-ով և կազմել 5730.00 դոլար, կապարի գինն աճել է 0.49%-ով և կազմել 2049.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.12%-ով և կազմել 15830.00 դոլար, անագի գինն աճել է 0.15%-ով և կազմել 16425.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.44%-ով և կազմել 2240.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.25%-ով և կազմել 26411.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33100.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում օգոստոսի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.93%-ով և կազմել 26202.73 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.82%-ով և կազմել 2924.43 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.90%-ով և կազմել 8020.21 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում օգոստոսի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.30%-ով և կազմել 11802.85 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.70%-ով և կազմել 5435.48 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.11%-ով և կազմել 7203.97 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.23%-ով և կազմել 1280.19 կետ:

Share