Բաժին. Ֆինանսական

15 ամիսում Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլարով

Հայաստանում 2015 թվականից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վանաձորում մեկնարկած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2019-ի հունիսի դրությամբ, վերջին 15 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլարով կամ 2.1%-ով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Share