ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2019թ. առաջին 7 ամսում Հայաստանում արտադրվել է 8,158.0 տոննա մոլիբդենի խտանյութ։ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 28.9%-ով։
Միևնույն ժամանակ պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 0.9%-ով և կազմել 196.2 հազար տոննա, իսկ ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 8.4%-ով և կազմել 6,341.0 տոննա։