Բաժին. Ֆինանսական

Մրցույթ՝ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնը համալրելու համար

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է բաց մրցույթ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի թիվ 224-Ն որոշման հավելված 1-ի 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերի պահանջներին բավարարող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

– Դիմում մրցութային հանձնաժողովի անունով (լրացված՝ օրինակելի ձևը կցվում է),

– Հայտարարություն (լրացված՝ օրինակելի ձևը կցվում է),

– Անձնագիր, ՀԾՀ (սոց. քարտ) և պատճենները,

– Բարձրագույն կրթության դիպլոմ և պատճենը,

– Զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական և պատճենը (արական սեռի անձինք),

– 1 լուսանկար 3X4 չափի,

– Քաղվածք աշխատանքային գրքույկից կամ մասնագիտական աշխատանքային փորձը հավաստող տեղեկանք,

– Ինքնակենսագրություն,

– Կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված՝ օրինակելի ձևը կցվում է),

– Տեղեկանք՝ մշտական բնակության վայրից,

– Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ և դրա պատճենը (առկայության դեպքում),

– Բնութագիր վերջին աշխատավայրից (եթե առկա է կամ գործատուն չի լուծարվել):

Փաստաթղթերն, անձը հաստատող փաստաթղթով, ընդունվում են ք. Երևան, Խորենացի 7 հասցեում, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի անձնակազմի կառավարման վարչության կողմից ամեն օր ժամը 10:00-ից 12:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2019 թվականի դեկտեմբերի 27-ի, ժամը 12:00-ն է:

Մրցույթին մասնակցել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն՝ (060) 544 624 հեռախոսահամարով:

Մրցույթը կանցկացվի 2020 թվականի հունվարի 14-ին, ժամը 10:00-ին, ք. Երևան, Խորենացի 7 հասցեում, մրցույթի օրվա և ժամի հնարավոր փոփոխության մասին լրացուցիչ կհրապարակվի Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջերում (www.petekamutner.am, www.taxservice.am, www.customs.am):

ԴԻՄՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՁՆԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ ՀՐԱՄԱՆ

Share