Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 21/11/19

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում նոյեմբերի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 2.32%-ով և կազմել 58.18 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 2.20%-ով և կազմել 63.60 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում նոյեմբերի 21-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.46%-ով և կազմել 1465.10 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.12%-ով և կազմել 17.07 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.74%-ով և կազմել 911.20 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) նոյեմբերի 21-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.12%-ով և կազմել 1736.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.21%-ով և կազմել 5830.50 դոլար, կապարի գինն աճել է 0.20%-ով և կազմել 1982.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.31%-ով և կազմել 14435.00 դոլար, անագի գինն աճել է 2.67%-ով և կազմել 16350.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.73%-ով և կազմել 2299.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 1.03%-ով և կազմել 21164.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 36500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում նոյեմբերի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.20%-ով և կազմել 27766.29 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.16%-ով և կազմել 3103.54 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.24%-ով և կազմել 8506.21 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում նոյեմբերի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.16%-ով և կազմել 13137.70 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.22%-ով և կազմել 5881.21 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.33%-ով և կազմել 7238.55 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.44%-ով և կազմել 1454.74 կետ:

Share