Բաժին. Ֆինանսական

Կոնվերս Բանկը ներդրել է «Կանաչ» ֆինանսավորման ConverseGreen պրոդուկտը

Կոնվերս Բանկը սկսել է կորպորատիվ եւ ՓՄՁ ֆինանսավորումը ConverseGreen վարկատեսակի շրջանակում: Այն նախատեսված է փոքր, միջին և խոշոր ձեռնարկատերերի, գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող անձանց և կազմակերպությունների, կառուցապատող կազմակերպությունների համար:

«ConverseGreen-ը ՓՄՁ ոլորտում էներգաարդյունավետության բարձրացմանն ու այլընտրանքային էներգիայի օգտագործման հնարավորությունների ընդլայնմանն ուղղված մրցունակ առաջարկ է: Դրա շրջանակում ֆինանսավորման շնորհիվ ձեռնարկությունները հնարավորություն կստանան ձեռքբերել ժամանակակից բարձր չափանիշներին համապատասխանող սարքավորումներ և տեխնոլոգիաներ, արդիականացնել ենթակառույցները», – ասել են Կոնվերս Բանկում:

Ֆինանսավորման հիմնական ուղղություններն են՝  ջեռուցման և օդափոխության, լուսավորության, հովացման համակարգերի ձեռքբերում, կառուցված շինության բարելավում /վերանորոգում/, սննդի պատրաստման սարքավորումների, տրանսպորտային միջոցների, գյուղտեխնիկայի ձեռքբերում, արևային վահանակների տեղադրում և այլն: Պրոդուկտի շրջանակում ֆինանսավորման չափը 5 մլն-ից  1 մլրդ դրամն է: Վարկավորում իրականացվում է մինչև 60 ամիս  մարման ժամկետով, մրցունակ տոկոսադրույքով:

Նշենք, որ ConverseGreen վարկատեսակը ներդրվել է KFW «Էներգաարդյունավետություն ՓՄՁ համար» ծրագրի շրջանակում :

Վարկատեսակի մանրամասները՝ https://www.conversebank.am/hy/ConverseGreen/ հղումով:

Share