Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 26/02/20

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 26-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.06 դրամով և կազմել 478.39 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.46 դրամով և կազմել 520.92 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 7.28 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.12 դրամով և կազմել 619.28 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 325.16 դրամով և կազմել 25382.59 դրամ: Արծաթի գինը նվազել է 6.80 դրամով և կազմել 281.93 դրամ: Պլատինի գինը նվազել է 59.66 դրամով և կազմել 14765.37 դրամ:

Share