Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 15/05/20

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մայիսի 15-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 6.65%-ով և կազմել 29.65 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 2.78%-ով և կազմել 32.50 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում մայիսի 15-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.67%-ով և կազմել 1754.10 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 4.15%-ով և կազմել 17.08 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 4.66%-ով և կազմել 822.10 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մայիսի 15-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.51%-ով և կազմել 1469.00 դոլար, պղնձի գինը նվազել է 1.12%-ով և կազմել 5186.50 դոլար, կապարի գինը նվազել է 1.63%-ով և կազմել 1598.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.96%-ով և կազմել 12157.00 դոլար, անագի գինը նվազել է 0.03%-ով և կազմել 15150.00 դոլար, ցինկի գինը նվազել է 2.02%-ով և կազմել 1940.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 2.75%-ով և կազմել 19467.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 30000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մայիսի 15-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.25%-ով և կազմել 23685.42 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.39%-ով և կազմել 2863.70 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.79%-ով և կազմել 9014.56 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մայիսի 15-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.24%-ով և կազմել 10465.17 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.11%-ով և կազմել 4277.63 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.01%-ով և կազմել 5799.77 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.41%-ով և կազմել 1107.49 կետ:

Share