Պաշտոնական | 13:50 04/11/17

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Թաջ Մահալ

Հնդկաստան աշխատանքային այցի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Ագրա քաղաք, որտեղ այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:

Հանրապետության Նախագահը գրառում է կատարել հռչակավոր ճարտարապետական այդ կառույցի պատվավոր հյուրերի մատյանում:

«Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ուրախ եմ, որ Հնդկաստան կատարած իմ այցելության շրջանակներում առիթ եղավ այցելելու նաև այս աշխարհահռչակ և միևնույն ժամանակ խորհրդավոր վայրը:

Հիացած եմ ճերմակաթույր այս տաճարի ու կոթողային համալիրի ճարտարապետական վեհությամբ, որում իրենց ներդրումն են ունեցել նաև հայ վարպետները: Իրապես աշխարհի ութերորդ հրաշալիք համարվող, հավերաժական սիրո խորհրդանիշ և սրբավայր հանդիսացող շքեղաշուք այս տաճարը դեռ դարեր շարունակ գերելու է յուրաքանչյուր այցելուի հոգին», - գրել է Նախագահը։

Facebook Linkedin Twitter Google+