Բաժին. Պաշտոնական

Բակո Սահակյանն ընդունել է գործարար և բարերար Նիկոլայ Սարկիսովին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Լիոնում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս, բարերար Նիկոլայ Սարկիսովին:

Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը, Հայրենիք-Սփյուռք կապերին վերաբերող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Նիկոլայ Սարկիսովին Արցախին մշտապես սատարելու, նրա շենացմանն ակտիվորեն մասնակցելու համար եւ ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացում ունեցած նշանակալի ավանդի համար նրան հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալ, որով նա պարգեւատրվել էր ի նշանավորումն ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի:

Share