Բաժին. Պաշտոնական

Կարեն Կարապետյանը աշխատանքյաին ճաշ է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի ներկայացուցիչների հետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկություններ է հայտնել Շվեյցարիայում մեկնարկած իր այց մասին։

«Շվեյցարիայում առաջին կանգառը Ցյուրիխն է, որտեղ աշխատանքային ճաշ ենք ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ: Շատ հետաքրքիր ու կոնստրուկտիվ շփում ենք ունեցել։ Ողջույնի խոսքում նշել եմ, որ Հայաստանի և Շվեյցարիայի միջև ապրանքաշրջանառությունն աճել է շուրջ 3,5 անգամ։ Մեր գործընկերներին ներկայցրել եմ Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումները, հատկապես բիզնես միջավայրի բարելավման ու ներդրումային գրավչության բարձրացման ուղղությամբ։ Ուրախ եմ, որ մոտ ժամանակներս շվեյցարացի գործարարների պատվիրակությոուն է ժամանելու Հայաստան՝ տեղում ծանոթանալու մեր երկրի հնարավորություններին։», – գրում է վարչապետը։

Share