Բաժին. Պաշտոնական

Արտակ Դավթյանը կնշանակվի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ

«Բիզնես 24»-ի ունեցած տեղեկությունների համաձայն ՀՀ Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում կնշանակվի գեներալ-մայոր Արտակ Դավթյանը, ով 2017թ.-ի սեպտեմբերից հանդիսանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան հայտարարել էր, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը լքելու է պաշտոնը։ Հայտարարությունից հետո նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով Հակոբյանն ազատվեց պաշտոնից և նշանակվեց ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ։

Տեղեկացնենք, որ Արտակ Մաթևոսի Դավթյանը ծնվել է 1970 թ., գ. Բամբակաշատ, Հոկտեմբերյանի շրջանում։

Ավարտել է գյուղի իջնակարգ դպրոցը, ապա Մոսկվայի բարձրագույն ռազմական ուսումնարանը։ 1995 թվականին ընդունվել և 1998 թվականին ոսկե մեդալով ավարտել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ Վերապատրաստվել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։

Զինվորական ծառայություն.

– 1990 թվականից մասնակցել է Շահումյանի, Զանգեզուրի և Հորադիսի մատույցներում մղվող բոլոր մարտական գործողություններին։ Կռվել է Շահումյանում՝ Շահեն Մեղրյանի հայդուկային ջոկատում։ Այնուհետև Լուսակերտի բրիգադով եղել է Մեղրիում, ապա Ղափանում` պաշտպանելով Եղվարդ և Ագարակ գյուղերը։ Այնուհետև մասնակցել է Սրաշենի ազատագրմանը և Տրիդցատկա, Յըմըզլու, Յուխարի ադրբեջանական գյուղերի կրակակետերի ոչնչացմանը։

– 1998 թվականից – բանակային կորպուսի շտաբի պետ, Նոյեմբերյանի գնդի հրամանատար, 5-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։

– 2007 թվականի հուլիսի 20-ից 2009 թվականի հունվարի 31-ը – Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ։

– 2009 թվականի հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրաանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ` ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

-2017 թվականի սեպտեմբերից գլխավորել է 5-րդ բանակային կորպուսը։

Share