Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Բիզնես 24»-ը, արտահերթ նիստում քննարկան է դրված պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագրի հարցը: