Բաժին. Պաշտոնական

Սանիթեքը 5 նոր աղբահան մեքենաներ կներկրի Հայաստան

«Սանիթեք» ընկերությունը նոր աղբահան մեքենաներ կներկրի հանրապետություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման ոլորտի ընթացիկ և նախատեսվող ծրագրերին նվիրված մամուլիս ասուլիսում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով` աղբահան մեքենաներն այս պահին հատում են Վրաստան-Հայաստան սահմանը և շուտով կընդգրկվեն մայրաքաղաքի աղբահանության իրականացման գործում: «Քանի որ ընկերությունը խախտել է պայմանագրի մի շարք կետեր, և որպեսզի Երևանի տոնի կապակցությամբ մենք խնդիրներ չունենանք, ես հանձնարարական եմ տվել և Երևանի քաղաքապետի պաշտոնակատարի հետ քննարկել եմ անհրաժեշտության դեպքում այլ համայնքներից տեխնիկա ներգրավելու հարցը»,-ասաց Պապիկյանը:

Նա նշեց, որ արդեն իսկ նախանշված են այն համայնքները, որտեղից անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեխնիկա կբերվի: «Համապետական տոներին և միջոցառումներին ընդառաջ Երևանը պատրաստ կլինի ընդունել հյուրերին որպես մաքուր մայրաքաղաք»,-վստահեցրեց տարածքային կառավարման և զարգացման նախարարը:

Share