Բաժին. Պաշտոնական

Ներդրումային ծրագրով կառուցվող ջերմոցային համալիրը կապահովի 700 մշտական աշխատատեղ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 60 հեկտար կիսափակ ջերմոցային համալիրի կառուցման ներդրումային ծրագրի ֆինանսավորման և ջերմոցային համալիրի մատակարարման ժամկետների փոփոխությունների անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ ներդրումային ծրագրով ջերմոցային համալիրի համար անհրաժեշտ ներդրումները գնահատվել են մոտ 133 մլն ԱՄՆ դոլար, իսկ շինարարության ավարտը՝ 2018 թ. ամռանը։ Մինչդեռ անհրաժեշտություն է առաջացել ներդրումների ծավալներում և շինարարության ավարտի ժամկետներում կատարելու փոփոխություններ՝ ներդրումային արժեքը սահմանելով 88 մլն ԱՄՆ դոլար, իսկ շինարարության ավարտը՝ 2019 թ. դեկտեմբերին։ Արդյունքում կստեղծվի ավելի քան 700 մշտական աշխատատեղ, կընդլայնվեն ջերմոցային արտադրանքի արտադրության և արտահանման ծավալները։

Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում խորհրդի որոշ անդամների փոփոխության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

Share