Բաժին. Պաշտոնական

Նիկոլ Փաշինյան. Նախընտրական շրջանում կառավարությունը պետք է ավելի ինտենսիվ և արդյունավետ աշխատի

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննակումը վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Գիտեք, որ մենք նախապատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, և քաղաքական իրավիճակը հասկանալիորեն աշխատանքի և տրամադրությունների վրա որոշակի ազդեցություն է ունենում: Ուզում եմ հուսալ, որ այս ընթացքում կառավարությունն իր աշխատանքի տրամաբանությունը չի փոխի, հակառակը, մեր աշխատանքներն ավելի ինտենսիվ և արդյունավետ պետք է դառնան, որովհետև նախընտրական փուլ ենք թևակոխելու: Բայց, մյուս կողմից, այս ժամանակը պետք է արդյունավետ օգտագործել նաև հետագա աշխատանքների կազմակերպման, առավել արդյունավետ մակարդակի հասնելու համար: Նաև օգտվելով այն առիթից, որ պետական կառավարման համակարգը որևէ կերպ չպետք է ներգրավված լինի նախընտրական գործընթացներում, սա շատ լավ ժամանակաշրջան է հատկապես առավել հանգիստ պայմաններում աշխատելու համար: Հույս ունեմ, որ մեր կառավարության և պետական կառավարման համակարգի հատկապես այն հատվածը, որը քաղաքականացված չէ և չպետք է լինի քաղաքականացված՝ այս ժամանակը կօգտագործի այդպիսի կառուցողական նպատակներով»:

Share