Բաժին. Պաշտոնական

Բակո Սահակյանը Երևանում հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեների ձեւավորմանը վերաբերող մի շարք հարցեր:

Share