Պաշտոնական | 14:58 14/12/18

Լևոն Մնացականյանը նշանակվել է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն: Արցախի կառավարության համապատասխան որոշումը հաստատել է նախագահ Բակո Սահակյանը:

Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Արցախի նախագահը հաստատել է կառավարության ևս մեկ որոշում, որի  համաձայն Կարեն Սարգսյանն ազատվել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից:

 

Facebook Linkedin Twitter Google+