Բաժին. Պաշտոնական

Շրջանառության մեջ է դրվել երկու նոր նամականիշ՝ նվիրված «Հին աշխարհի ֆլորա և ֆաունա. Դինոզավրեր» թեմային

Դեկտեմբերի 14-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշ՝ նվիրված «Հին աշխարհի ֆլորա և ֆաունա. Դինոզավրեր» թեմային: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ՀՀ ԳԱԱ «Երկրաբանական գիտությունների ինստիտուտի» տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Նամականիշներից մեկի վրա պատկերված է Արգենտինոզավր, իսկ 280 դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Տապեժարա:

Share