Բաժին. Պաշտոնական

Հայաստանն ու ԱՄԷ-ն շրջակա միջավայրի պահպանության ուղղված համատեղ ծրագրեր կիրականացնեն

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը հունվարի 14-16-ը Աբու Դաբիում մասնակցում է «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումին, որին ներկա են աշխարհի տարբեր երկրների շուրջ 4000 մասնակիցներ, այդ թվում՝ պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Էրիկ Գրիգորյանը՝ որպես Միացյալ Արաբական Էմիրությունների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարար Թանի Ահմեդ Ալ Զեյուդի հյուր, ներկա է եղել ֆորումի բացման արարողությանը և «Զայեդ կայունություն» մրցանակաբաշխության միջոցառմանը։ Այցի ընթացքում բնապահպանության նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև կստորագրվի փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրի շրջանակներում կողմերը կիրագործեն համատեղ ծրագրեր շրջակա միջավայրի պահպանության բնագավառում։

Share