Այլ Լուրեր | 23:58 08/11/17

Սաուդյան Արաբիան բանտարկված արքայազներից 800 մլրդ դոլար կբռնագրավի

Սաուդյան Արաբիայի կառավարությունը մտադիր Է մինչեւ 800 մլրդ դոլար բռնագրավել կոռուպցիայի մեջ կասկածվող արքայազներից ու պաշտոնյաներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 8-ին հայտնել Է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Սասկածյալների ակտիվների զգալի մասը գտնվում Է արտասահմանում, ինչը դժվարացնում Է փողերը երկիր վերադարձնելու փորձերը: Բայց այդ գումարի նույնիսկ մի բաժինը կարող Է կարգի բերել Սաուդյան Արաբիայի ֆինանսները: Նավթի ցածր գների տեւական ժամանակաշրջանը կառավարությանը հարկադրել Է փոխառություններ վերցնել միջազգային շուկայում, ինչպես նաեւ օգտագործել պահուստային ֆոնդերի միջոցները, նշում Է The Wall Street Journal-ը:

Ներկայում ձերբակալված են 60-ից ավելի արքայազներ, բարձրաստիճան պաշտոնյաներ ու գործարարներ, բայց դա միայն ընդգրկուն հակակոռուպցիոն արշավի սկիզբն Է, հայտնել Է հրատարակության զրուցակիցը: Թագավորության կենտրոնական բանկն արդեն սառեցրել Է «հետաքրքրություն ներկայացնող» քաղաքացիների հաշիվները: Նոյեմբերի 5-ին թագավորությունում կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել են 11 արքայազն եւ մի քանի տասնյակ գործող ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:

Facebook Linkedin Twitter Google+