Բաժին. Այլ Լուրեր

Մահացել է Ռուբեն Վարդանյանի հայրը

Կյանքի 91-րդ տարում մահկանացուն է կնքել հայտնի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի հայրը՝ ճարտարապետ Կառլեն Վարդանյանը։ Այս մասին հայտնում է Rusarminfo կայքը։

Կառլեն Վարդանյանը ծնվել է 1926թ.-ին՝ Էջմիածին քաղաքում։ Կառլան Վարդանյանի նախագծով 1962թ.-ին Երևանում կառուցվել է կրկեսի շենքը։ Կառլեն Վարդանյանն ունի երկու զավակ՝ Ռուբեն Վարդանյանը և բանաստեղծուհի և կոմպոզիտոր Մարինա Ալեսը։

«Բիզնես 24»-ի ողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում Վարդանյանների ընտանիքին։

Share