Բաժին. Այլ Լուրեր

Strava ֆիթնես հավելվածը բացահայտել է բազմաթիվ գաղտնի ռազմաբազաների տեղակայման վայրերը

Strava ֆիթնես հավելվածը հրապարակել է գլոբալ քարտեզ, որտեղ ցուցադրված է օգտատերերի ակտիվությունը։

Հետաքրքրականն այն է, որ քարտեզի միջոցով բացահայտվել է ԱՄՆ մի քանի ռազմակայանների տեղեկայումը, խոսքը գնում է Սիրիայի, Իրաքի, Աֆղանստանի և այլ երկրներում տեղակայված գաղտնի ռազմակայանների մասին։ Ֆիթնես ակտիվություն է արձանագրվել ոչ միայն ԱՄՆ, այլ նաև Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների ռազմական բազաներում։

Strava-յի աշխտակազմն արձագանքել է վերոնշյալ տեղեկատվության և հայտարարել, որ օգտատերերն իրենք են ընտրում՝ հրապարակային դարձնել իրենց տեղակայումը, թե ոչ։

Ինչ կայանում է Հայաստանին, ապա ամենաակտիվ տեղանքը Երևանն է, վազքով զբաղվողները գերադասում են քաղաքի կենտրոնը, Հաղթանակի այգին, Բուսաբանական այգին, Շենգավիթը, Հրազդանի կիրճը, Վարդավառի լիճը։ Երևանից դուրս ակտիվ են Գյումրին և Դիլիջանը։ Ձմեռային մարզաձևերի ակտիվություն է արձանագրվել միայն Ծաղկաձորում, իսկ ջրային սպորտաձևրի ակտիվություն՝ Սևանի հյուսիս-արևելյան ափին։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

Share