Բաժին. Այլ Լուրեր

Ապրիլի 12-ից 23-ը «կարմիր գծերի» հետ կապված վարչական տույժեր չեն կիրառվի

Երևանի քաղաքապետարանից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ Երևան քաղաքում վերջին օրերին կազմակերպված հավաքների ու երթերի արդյունքում երթևեկության խաթարմամբ և այդ ժամանակահատվածում մեր քաղաքացիների կողմից տրանսպորտային միջոցների պարտադրված կայանում իրականացնելով պայմանավորված, 2018 թվականի ապրիլի 12-ից 23-ը ներառյալ, ավտոկայանատեղերի վճարի չվճարման հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվի և վարչական տույժեր չեն կիրառվի:

Share