Բաժին. Այլ Լուրեր

HSBC բանկի Կոմիտաս մասնաճյուղում կրակոցներ են հնչել՝ կա մեկ զոհ. Թարմացված

Ֆեյսբուքյան օգտատեր Թեհմինա Վարդանյանը տեղեկություններ է հայտնել HSBC բանկի Կոմիտաս մասնաճյուղում տեղի ունեցած կրակոցների մասին՝ գրառմանը կցելով լուսանկարներ դեպքի վայրից։

«HSBC բանկի Կոմիտասի մասնաճյուղում 70-ի մոտ տղամարդը կրակոցներ է հնչեցրել։ Կան վիրավորներ։ Զինված տղամարդուն հետապնդել և բռնել են Գյուլբեկյան փողոցի վրա։», – գրել է օգտատերը։

Ոստիկանության հաղորդագրությունը.

Ոստիկանությունը մանրամասներ է հայտում HSBC բանկի ` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա հարձակումից: «Մայիսի 3-ին, ժամը 14.25-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է կատարվել:

Պարզվել է, որ ավազակային հարձակում կատարած անձը, դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնցից մեկը մահացել է:

Ավազակային հարձակում կատարած անձը հափշտակել է գումար ու դիմել փախուստի: Սակայն հեռու փախչել չի հաջողվել:

Անհապաղ դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի կողմից շրջափակվելով` նա դիմադրություն է ցույց տվել, վիրավորել ոստիկաններից մեկին, սակայն իրավապահների պրոֆեսիոնալ ու հմուտ գործողությունների շնորհիվ արագորեն վնասազերծվել ու տեղափոխվել է ոստիկանություն:

Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն՝ հայտնում է ոստիկանությունը:

Նոր մանրամասներ

Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել HSBC բանկի` Կոմիտասի-Գյուլբենկյան խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա հարձակումից: Պարզվել է, որ հանցագործություն կատարած անձը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է:

Share