Բաժին. Այլ Լուրեր

Աշխատանք Հայաստան Համահայկական Հիմնադրամում. հայտարարվել է մրցույթ գործադիր վարչության տնօրենի թափուր պաշտոնի համար

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է մրցույթ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի թափուր պաշտոնի համար:

Մրցույթի պայմանները և մրցութային հանձնաժողովի կազմը հաստատվել է Հանրապետության Նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից:

Գործադիր վարչության տնօրենը, հաշվետու լինելով հոգաբարձուների խորհրդին, գլխավորում է գործադիր վարչությունը և պետք է.

ա. համակարգի Հիմնադրամի գործադիր վարչության գործունեությունը և կապը Հիմնա-դրամի տեղական մարմինների հետ,

բ. ծրագրերի իրականացման, ֆինանսական խնդիրների վերաբերյալ տեղեկություններ տրամադրի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ-ներին և տեղական կառույցներին,

գ. համակարգի Հիմնադրամի գործունեության ծրագրի, տարեկան հաշվետվության, տարեկան բյուջեի և դրա կատարման հաշվետվության նախապատրաստումը, ներկայացնի այդ փաստաթղթերը հոգաբարձուներին,

դ. ապահովի Հիմնադրամի գործունեության թափանցիկությունը, հանրության տեղեկաց-վածությունը հիմնադրամի մասին,

ե. համակարգի Հիմնադրամի գործունեության մոնիտորինգը և գնահատումը,

զ. ապահովի Հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության իրականացումը,

է. կատարի և վերահսկի որոշ գնումներ,

ը. ապահովի հոգաբարձուների խորհրդի և դրա նախագահության նիստերի կազմակեր-պումն ու անցկացումը, այդ թվում` ապահովի հոգաբարձուների խորհրդի անդամներին տեղե-կատվական նյութերով, որոշումների նախագծերով և վարի նիստերի արձանագրությունները,

թ. ապահովի Հիմնադրամի մասնակցային գործունեությունը` ստեղծելով և պահպանելով հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառա-վարման մարմինների, հոգաբարձուների խորհրդի անդամների և տեղական մարմինների հետ,

ժ. համագործակցի և համակարգի համատեղ ծրագրեր այլ հիմնադրամների, նվիրատու կազմակերպությունների, Սփյուռքի կառույցների հետ,

ժա. կատարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի, դրա նախագահության և նախագահի հանձնարարականները:

Գործադիր վարչության տնօրենը պետք է բավարարի որակավորման և փորձի հետևյալ պայմաններին`

ա. մագիստրոսի կամ դրան համարժեք կոչում տնտեսագիտության, հասարակական կամ գործարար կառավարման, միջազգային հարաբերությունների կամ հիմնադրամի գործունե-ությանն առնչվող այլ բնագավառում,

բ. միջազգային, արտասահմանյան կամ մասնավոր աղբյուրներից ֆինանսավորվող՝ զարգացման կամ շինարարության ոլորտի ծրագրերի իրականացման կամ միջազգային կազմակերպություններում կամ հարակից այլ աշխատանքի առնվազն 7 տարվա փորձ ¥որից առնվազն 3 տարին՝ ղեկավար պաշտոնում.,

գ. կառավարման ակնհայտ ունակություններ, անձնակազմի ղեկավարման և թիմի կառուցման փորձ,

դ. արդյունավետ կապերի հաստատման և պահպանման ունակություն մի շարք կողմերի, ներառյալ` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ՀԿ-ների, գործարար և միջազգային շրջանակների հետ,

ե. ճկունություն, պատասխանատու վերաբերմունք և նվազագույն վերահսկմամբ աշխատելու ունակություն,

զ. հայերեն և անգլերեն լեզուներով բանավոր և գրավոր ազատ հաղորդակցման ունակություն. այլ լեզուների իմացությունն առավելություն է,

է. համակարգչային ունակություններ MS Office, Ինտերնետ.:

Բոլոր հայտերը պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի բաժին՝ մինչև ս.թ. օգոստոսի 31-ը: Հայտը պետք է պարունակի՝

1. ուղեկցող նամակ առավելագույնը` 2 էջ., որտեղ նկարագրվում է, թե ինչպես է դիմողը պատկերացնում պաշտոնի բարդությունը (մարտահրավերները), և ինչպես են դիմողի փորձն ու կրթությունը թույլ տալիս հաղթահարել այդ բարդությունը (մարտահրավերները),

2. ինքնակենսագրություն, որը բացահայտում է դիմողի որակավորումը և փորձը,

3. անձնագրի պատճեն,

4. աշխատանքային գրքույկից քաղվածք (Հայաատանի Հանրապետության քաղաքացի-ների համար),

5. բարձրագույն (հետբուհական) կրթության մասին փաստաթղթերի (վկայագիր և ներդիր)՝ սահմանված կարգով վավերացված պատճեններ,

6. երեք երաշխավորագրեր (նախընտրելի է մասնագիտական)

7. մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող փաստաթղթեր, հոդվածներ և այլն.:

Հայտերը ներկայացվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն. հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Կառավարական 3-րդ մասնաշենք, e-mail: aida@himnadram.org; հեռախոս +37410 521505+106:

Հայտերն ընդունվում են 2018թ. օգոստոսի 1-ից մինչև 2018թ. օգոստոսի 31-ը, աշխա-տանքային օրերին՝ ժամը 10:00-17:00, ընդմիջում՝ 13:00-14:00:

Share