Բաժին. Այլ Լուրեր

Որո՞նք են ամենաարագ ինտերնետով երկրները

Բրիտանական կայքը, որը գնահատում Է ինտերնետ-միացումների որակը, հրապարակել Է երկրների վարկանիշը լայնաշերտ ինտերնետի արագության ցուցանիշով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Euromag.ru-ն:

Առաջին տեղը բաժին Է հասել Սինգապուրին, իսկ Շվեդիան եւ Դանիան զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ տեղերը: Չորրորդ տեղում հայտնվել Է Նորվեգիան, որին հաջորդում են Ռումինիան, Բելգիան, Նիդեռլանդները, Լյուքսեմբուրգը եւ Հունգարիան:

Տվյալները 12 ամսվա ընթացքում հավաքել են 200 երկրներում ու տարածաշրջաններում. մասնագետները պարզել են, թե որքան ժամանակ կպահանջվի 5-գագաբայթանոց ֆիլմ ներբեռնելու համար՝ երկրում ինտերնետ միացման միջին արագության դեպքում:

Վարկանիշը կազմողները նաեւ նշել են, որ մեկ տարվա ընթացքում աշխարհում ինտերնետ միացման միջին արագությունը ավելացել Է 23 տոկոսով, ինչը, նրանց կարծիքով, գերազանց արդյունք Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Share