Բաժին. Այլ Լուրեր

ՀՔԾ-ի անգործության պատճառով Խաչատուրովը չի կարողանում մեկնել ՌԴ. փաստաբան

Ինչպես հայտնում է yerkir.am-ը, Մարտի 1-ի գործով մեղադրյալ, գրավի դիմաց ազատ արձակված Յուրի Խաչատուրովը չի կարողանում մեկնել ՌԴ` կատարելու իր` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունները:

«Հաշվի առնելով այն հանագամանքը, որ Խաչատուրովը միջազգային կազմակերպության ղեավար է, ունի ամենօրյա և անմիջական ղեկավարությամբ կատարվող պարտականություններ, դիմել ենք վարույթն իրականացնող մարմնին` խնդրելով թույլատրել մեկնել այլ տեղանք` իր աշխատանքային պարտականությունները կատարելու: Սակայն ՀՔԾ-ն արդեն երկու օր է` չի պատասխանում մեր կողմից ներկայացված միջնորդությանը, ինչի արդյունքում, կարծում ենք, կազմալուծվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության գործունեությանը»,- նշեց պաշտպանը:

Նա պարզաբանեց, որ օրենքով նախատեսված է, որ, առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության, այլ տեղանք մեկնելու դեպքում դատախազը կարող է դիմել դատարան և պետականացնել գրավի գումարը:

Նշենք, որ հուլիսի 19-ից Խաչատուրովը գտնվել է գործուղման մեջ և ՀՔԾ ներկայանալու պատրվակով վերադարձել Հայաստան, սակայն այսօր` օգոստոսի 1-ին, նրա գործուղման ժամկետն ավարտվել է:

«Այս պահին ՀՀ-ում նա որևէ անելիք չունի, սակայն վարույթն իրակացող մարմնի դրսևորած անգործության պատճառով չի կարողանում մեկնել ՀՀ-ից»,- ասաց փաստաբանը:

Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում՝ http://www.yerkir.am/news/view/154701.html

Share