Այլ Լուրեր | 15:25 12/09/18

ՎիվաՍել-ՄՏՍ-ի հայտարարությունը՝ ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի վերաբերյալ

Երեկ համացանցում տարածվել էր ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որում խոսակցությունը ՀՀ նախկին պաշտոնյաների, «Մարտի 1-ի» գործի, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու, ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վտանգի, փաստաբան Վահե Գրիգորյանի կողմից սպասվող գրառման, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և այլոց մասին է: Հեռախոսազանգի գաղտնալսման վերաբերյալ այսօր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը տարածել է հետևյալ հայտարարությունը․

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ չի իրականացրել և չի իրականացնում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում, ինչի իրավասությունն ու տեխնիկական հնարավորությունը չունի: Այս մասին ընկերությունը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Համացանցում հայտնված՝ ՀՔԾ պետի ու ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի ձայնագրության գաղտնալսման վերաբերյալ լուրերին, թե ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարող էր գաղտնի ձայնագրել, քանի որ ՀՔԾ պետի հեռախոսահամարը այս ընկերությանն է պատկանել: «Ինչպես հայտարարվել է, գաղտնալսման առնչությամբ հարուցվել է քրեական գործ, և Ընկերությունը տեղին չի համարում մեկնաբանել այս գործին առնչվող տեղեկությունները: Այնուամենայնիվ, ելնելով ընկերության գործարար համբավը պաշտպանելու անհրաժեշտությունից և առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը պահանջում է դադարեցնել որոշ ԶԼՄ-ների և անհատների, մասնավորապես սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից հարցի անհարկի շահարկումը և Ընկերությանն ուղղված զրպարտությունների տարածումը»:

Facebook Linkedin Twitter Google+